Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վրեժխնդիր է լինում հավաքական հայ հանրույթից

Վրեժխնդիր է լինում հավաքական հայ հանրույթից
30.05.2025 | 11:48

Նիկոլի՝ Սրբազանին (կապ չունի, թե որ մեկին՝ անձամբ) գրած պատասխանը միայն Սրբազանին չի վերաբերվում: Այս անգամ Սրբազանը խոսեց՝ Նիկոլն էլ նրա՛ն պատասխանեց՝ իրեն յուրահատուկ լպիրշությամբ:

Հիմա պատկերացրեք, թե մյուսների մասին ինչ է մտածում, բայց վախից չի արտահայտվում: Պատկերացրեք, թե հանրահավաքի ելած, ճանապարհ փակող, արտահանման համար Վրաստանի դեսպանատան դեմ ցույց անող, Գյումրիում ու մյուս քաղաքներում իրեն մերժողների հանդեպ ինչքան խորն ատելություն ունի այդ գոյանքը, որ բառացի չի արտահայտվում, բայց վրեժխնդիր է լինում՝ հարկեր բարձրացնելով, տուգանելով, հացից կտրելով, ապօրինի ձերբակալումներով և այլ տմարդի գործելակերպով:

Իսկ ամենազազրելին այն էր, երբ հավաքական հայ հանրույթից, իր չկայացած գոյության համար, վրեժխնդիր եղավ 2020-ին՝ պատերազմ հրահրելով ու տասնյակ հազարների կյանքը խեղելով, հազարավոր զոհեր բերելով, Արցախը թուրքին հանձնելով, իսկ արցախցիներին բնավեր անելով:

Նիկոլի դատաստանին դժոխքի կրակներն էլ են խնդալու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ